Խնկոյանական օրեր

Աթաբեկ Խնկոյան «Գայլի խոստովանքը»

Գայլի մահը մոտեցել էր։ Նա մեռնում էր, դրա համար էլ սկսեց իր մեղքը մեկ-մեկ խոստովանել…Բայց ընդամենը երեք ժամ էր մնացել, որ հոգին տար, իսկ մեղքերն անքայն շատ էին, որ երեք օրն էլ բավական չէր լինի բոլորը խոստովանելու հանար։ Գայլը տեսավ, որ հնար չկա, սկսեց իր արած լավությունները մեկ-մեկ հաշվել։ “Մի անգամ,-ասաց նա,- մի գառ անցավ մոտովս, իսկ ես թեև շատ քաղցած էի, բայց ձեռք չտվի նրան։ Հիշում եմ, թե ինչպես այդ ժամանակ մի ոչխար, հեռվում կանգնած, ծիծաղում էր ինձ վրա, որ ես գառանը, մաս-մաս չարի”։ “Հիշում եմ ա՛յ գայլ,-ձայն տվեց ոզնին, -որ դու այդ ժամանակ երկու թաթով թակարդն էիր ընկել և չէիր կարողանում շարժվել”։