Մայրենի տնային աշխատանք

  1. Վերընթերցի՛ր Եզոպոսի «Առյուծն ու մուկը» առակը։

  2. Ինչպես արդեն գիտես, առակի հիմնական իմաստը սովորաբար արտահայտվում է առակի վերջին տողերում։ Արտագրի՛ր այդ տողերը և այդ մտքին համապատասխան հորինի՛ր մի փոքրիկ պատմություն։

                                 Աղվեսն ու ծիտը

Մի անգամ ծտերը խաղում էին բնում, և նրանցից մեկն անզգուշորեն վայր ընկավ: Աղվեսը, որն անցնում էր ծառի մոտով, բռնեց նրան  և ցանկանում էր  ուտել: Մայր ծիտիկը խնդրեց աղվեսին.

-Մի՛ կեր իմ ձագուկին,մի օր մենք քեզ պետք կգանք:

Աղվեսը ծիծաղեց, բայց բաց թողեց ձագուկին:

Որսորդները թակարդ էին դրել անտառում, որպեսզի որսան աղվեսին:

Աղվեսն անզգուշորեն ընգավ թակարդը :Նա հուսահատ կանչում էր իր ընկերներին: Նրա ձայնը լսեցին ծտերը և սկսեցին կտցահարել թակարդի փականը: Նրանք ազատեցին աղվեսին: Աղվեսը հասկացավ, որ, իրոք, թույլերն էլ կարող են օգնել ուժեղներին:

Առակս ցուցանե, որ նույնիսկ ամենից ուժեղներին ճակատագիրը երբեմն ստիպում է ամենից թույլերի կարիքն զգալ:

  1. Նախադասություններնավարտի՛ր:

Մի մարդ շուկայից ոչ թե ձեռնասուն կաքավ գնեց, այլ փոքրիկ շնիկ։
Մի մարդ շուկայից ձեռնասուն կաքավ գնեց, որպեսզի վարժեցնի նրան:
Մի մարդ շուկայից ձեռնասուն կաքավ գնեց, որովհետև սիրում էր թռչուններ։

Մի մարդ շուկայից ձեռնասուն կաքավ գնեց, որը գեղեցիկ էր։
Մի մարդ շուկայից ձեռնասուն կաքավ գնեց, որին երեխաները սիրում էին։
Մի մարդ շուկայից ձեռնասուն կաքավ գնեց, երբ տղան խնդրեց նրան։
Մի մարդ շուկայից ձեռնասուն կաքավ գնեց, թեև ինքը չէր զբաղվելու նրանով։

 

Advertisements
Հրատարակված՝ Մայրենի, Uncategorized-ում | Թողնել մեկնաբանություն

Մայրենի տնային աշխատանք

  1. Փակագծումտրվածգոյականները գրի՛ր եզակի կամ հոգնակի թվով:
    Տղան համարձակ առաջ եկավ: Օրերն ամառանոցում արագ ու հետաքրքիր են անցնում: Ծովափի ժայռերին թառել են սպիտակ թռչունները: Ոստիկաններն այդ տանը մի իսկական գազանանոց հայտնաբերեցին: Մարդիկ կարող են հիսուն ձևով «այո» ասել, բայց այդ բառի գրության միայն մեկ ձև կա: Այդ լճի ջուրը երբեք չի սառչում: Մաքուր,

անձրևից դեռ թաց փողոցը դատարկ էր: Հավանաբար մարդիկ քնած էին:

 

  1. Գրավոր պատասխանի՛ր հետևյալ հարցերին՝

Ա. Ի՞նչ պատահեց առյուծին։

Մի անգամ առյուծն ընկավ որսորդների ճանկը, և նրան պարանով կապկպեցին ծառին:

Բ. Մուկն ինչո՞ւ օգնեց առյուծին։

Մուկն օգնեց առյուծին, որովհետև առյուծը նրան բաց էր թողել :

Գ. Մտածի՛ր՝ ուժեղը և թույլը ե՞րբ կարող են միմյանց կարիք զգալ։

Ուժեղը և թույլը կարող են միմյանց կարիք զգալ, երբ նրանցից որևէ մեկը փորձանքի մեջ լինի :

Հրատարակված՝ Մայրենի, Uncategorized-ում | Թողնել մեկնաբանություն

Ճամփոդություն Սոչի

Այս ամառ մենք ընտանիքով հանգստացանք Սոչիում։ Առաջին անգամ ես ինքնաթիռ նստեցի։ Սոչիում մենք ամեն օր լողում էինք Սև  ծովում, և ես սկսեցի ինքնուրույն լողալ։ Մի օր իմ մայրիկն ու հայրիկը ասեցին, որ մենք մեկ օր ճանապարհորդելու ենք Աբխազիայում։ Աբխազիայում մենք լողացինք, Կապույտ լճից սառը ջուր խմեցինք, այցելեցինք Ռիցա լիճ, ճանապարհին ջրվեժներ տեսանք, որոնցից մեկը կոչվում էր Աղջկա արցունքներ, մյուսը՝ Տղամարդու արցունքներ, այցելեցինք շատ եկեղեցիներ և, ամենահետաքրքիրը, մենք գնացքով գնացինք Նոր Աֆոնի քարանձավ, որը երկու միլիոն տարեկան է և գտնվում է երկրի մակերևույթից 180 մ խորության վրա։ Վերևում շատ շոգ էր, իր քարանձավում ընդամենը 14 աստիճան էր։ Քարանձավում լճեր կային, իսկ առաստաղից կախված էին քարե երկարավուն բեկորներ, որոնք կոչվում էին ստալակտիտներ։ Դրանք առաջանում են վերևից անընդհատ կաթացող ջրից և ամեն տարի աճում են մեկ միլիմետրով։ Նույնպիսի բեկորներ էին բարձրանում նաև գետնից, որոնք կոչվում էին ստալագմիտներ։ Քարանձավում մենք հինգ տարբեր “սրահներ” այցելեցինք, մեկը մյուսից ավելի գեղեցիկ էր ու խորհրդավոր։ Աբխազիայում ես նաև ձի նստեցի և տեսա բու, որին անգամ իմ ուսին նստեցրին։

Սոչիում մենք այցելեցինք «Սոչի պարկ», որը ռուսական Դիսնեյ Լենդն է։ Այնտեղ մենք ընտանիքով նստեցինք նավակ, որտեղից մենք ջրում էինք ուրիշ նավակների մարդկանց, իրենք էլ մեզ։ Շատ զվարճալի էր։ Հետո ընտանիքով նստեցինք շատ վախենալու կարուսել։ Ինձ շատ դուր եկան շատրվանները, որոնց հետ խաղալուց հետո ես թրջվել էր։ Այգում շատ կարուսելներ կային, նաև հեքիաթի հերոսներ։ Ես այցելեցի չար կախարդի տնակը․ նա ասաց, որ ես շատ համեղ եմ և հաճույքով կուտեր ինձ։ Գիշերը տեսանք երգող շատրվաններով լազերային ներկայացումը․ շատ գեղեցիկ էր։ Սոչիում մենք լավ ժամանակ անցկացրեցինք, շատ հետաքրքիր վայրերում եղանք, և ես ուրախ եմ, որ այցելեցի Սոչին։

Հրատարակված՝ Uncategorized-ում | Թողնել մեկնաբանություն

Ջեյմս Մեթյու Բարի <>

Երբ գրախանութում տեսա <<Փիթր Փեն>> գիրքը, խնդրեցի մայրիկիս գնել այն, քանի որ շատ եմ սիրում համանուն մուլտֆիլմը:Գիրքն ինձ շատ դուր եկավ: Այն պատմում է Երկրորդ փոքր աստղի մեջ գտնվող մի աշխարհի մասին, որտեղ ապրում էր հավերժ մանուկ Փիթեր Փենն իր ընկերների հետ միասին: Փոքրիկ Վենդին ամեն երեկո պատմում էր իր կրտսեր եղբայրներին այդ աշխարհի և Փիթրի մասին, իսկ նրա ծնողները՝ Պարոն և Տիկին Դարլինգները, զայրանում էին, որ նա անիմաստություններով է լցնում երեխաների գլուխները: Նրանք մեծացել էին և լռիվ մոռացել իրենց մանկության մասին: Վերջում ծնողները երբ տեսան Փիթրին միանգամից հիշեցին, որ իրենք նույնպես մի ժամանակ փոքր են եղել և իմացել այդ աշխարհի և Փիթրի մասին, բայց մի օր բոլորն էլ մեծամում են: Մեծացան Վենդին և եղբայրները: Բայց անգամ մեծանալուց հետո Վենդին իր դստերը պատմում էր Երկրորդ աստղի աշխարհում իր արկածների մասին:

Հրատարակված՝ Uncategorized-ում | Թողնել մեկնաբանություն

Ջեյմս Մեթյու Բարի <>

Երբ գրախանութում տեսա <<Փիթր Փեն>> գիրքը, խնդրեցի մայրիկիս գնել այն, քանի որ շատ եմ սիրում համանուն մուլտֆիլմը:Գիրքն ինձ շատ դուր եկավ: Այն պատմում է Երկրորդ փոքր աստղի մեջ գտնվող մի աշխարհի մասին, որտեղ ապրում էր հավերժ մանուկ Փիթեր Փենն իր ընկերների հետ միասին: Փոքրիկ Վենդին ամեն երեկո պատմում էր իր կրտսեր եղբայրներին այդ աշխարհի և Փիթրի մասին, իսկ նրա ծնողները՝ Պարոն և Տիկին Դարլինգները, զայրանում էին, որ նա անիմաստություններով է լցնում երեխաների գլուխները: Նրանք մեծացել էին և լռիվ մոռացել իրենց մանկության մասին: Վերջում ծնողները երբ տեսան Փիթրին միանգամից հիշեցին, որ իրենք նույնպես մի ժամանակ փոքր են եղել և իմացել այդ աշխարհի և Փիթրի մասին, բայց մի օր բոլորն էլ մեծամում են: Մեծացան Վենդին և եղբայրները: Բայց անգամ մեծանալուց հետո Վենդին իր դստերը պատմում էր Երկրորդ աստղի աշխարհում իր արկածների մասին:

Հրատարակված՝ Uncategorized-ում | Թողնել մեկնաբանություն

Բնութագիր նկարագրիր Ջակոմոյին

Ջակոմոն շատ բարի էր ինքը միշտ ճիշտ է խոսում և նա շատ

գնդակ աճեց, երբ նրան գախնիքասացին նրա գլխին սև կլոր գնդակ աճեց:Երբ ինքը սուտ չխոցացքաջ է, երբ ինքը սուտ խոսաց նրա գլխին  կլոր կարմիր կլորակը անցավ, երբ նրան գախնիք սկեցին չացել նրա գլխի սև կլորակը կորավ:Երբ այդ կլորակները անցան նա սկսեց սուտ չխոսել մ խոսել և չթողնել որ իրան ինչ որ գաղտնիք ասել:

 

 

Հրատարակված՝ Uncategorized-ում | Թողնել մեկնաբանություն

Ճանապարհորդություն դեպի Մարտունի

20170723_11301520170723_14084320170723_112824Մենք ընտանիքով որոշեցինք հուլիսի քսաներեքին գնալ քաղաքից դուրս՝ Մարտունի: Այնտեղ շատ լավ եղանակ էր և ավելի զով էր, քան Երևանում: Օրվա մեծ մասն անցկացրեցինք անտառում, որտեղ գնդակ խաղացինք, վազվզեցինք, օդային օձ բաց թողեցինք, պառկեցինք խոտերի վրա և նայեցինք երկնքին, ծառերին, որոնց վրա ծլվլացող ծիտիկներ կային: Մեծերը կրակի վրա համեղ խորոված պատրաստեցին: Նաև ջրոցի խաղացինք։ Հետո իմ մայրիկն ու հայրիկը ինձ ու քույրիկներիս տարան Սևանա լիճ, որտեղ մենք լողացինք: Ճայերը, չվախենալով լողացող մարդկանցից նստում էին ջրի վրա և ձուկ ուտում: Շատ ուրախ օր էր մեզ համար, բայց մի քիչ տխրեցի, որ հանգստացողները աղտոտում են բնությունը, իսկ Սևանը որոշ հատվածներում ճահճոտ է դարձել:

 

Հրատարակված՝ Ամառ 2017-ում | Թողնել մեկնաբանություն