Մայրենի, Uncategorized

Աշխատասեր շունը

   Շունը պահում էր իր տիրոջ տունը: Նա տեսավ մի մուրացկան բակումը կանգնած, սկսեց
վրան հաչել:
-Սիրելի, — ասաց մուրացկանը, — բարի եղիր և խղճա ինձ, ահա երկու օր է ոչինչ չեմ կերել:
-Ես էլ նրա համար եմ հաչում, որ տանեցիք լսեն ձայնս և քեզ բաժին բերեն, — ասաց շունը:
-Եթե այդպես է, խնդրեմ բերանդ դեպի տունը դարձնես և այնպես հաչես, — ասաց աղքատը,
որ տնապահ շանը աղքատասիրությանը չէր հավատում:

Բնագիտություն, Uncategorized

10 փաստ Մարսի մասին

Մարս

1. Մարսը «կարմիր մոլորակն» է: Այն այդպես է կոչվում մակերևույթի կարմրավուն երանգի պատճառով, որը ստացվում է երկաթի օքսիդի պատճառով:

2. Մարսն ունի տարվա եղանակներ: Երկրի նման, Մարսն Արեգակի շուրջ իր պտույտի և ուղեծրի հարթության նկատմամբ իր առանցքի թեքվածության հետևանքով՝ ունի տարվա եղանակների փոփոխություն, սակայն նրա կլիման շատ ավելի ցուրտ է և չոր։

3. Մարսի վրա է գտնվում Արեգակնային համակարգի ամենաբարձր լեռը՝ Օլիմպոս (Olympus Mons) հանգած հրաբուխը, որի բարձրությունը 25 կմ է: Համեմատության համար նշենք, որ մեր մոլորակի ամենաբարձր լեռը՝ Էվերեստը, նույնիսկ 9 կմ-ի չի հասնում (8848 մ)։

4. Մարսի վրա է գտնվում Արեգակնային համակարգի ամենամեծ կիրճը՝ Մարիներների հովիտները (Valles Marineris):

5. Մարսի վրա է գտնվում Արեգակնային համակարգի ամենամեծ հարվածային խառնարանը, որի երկարությունն է 10,6 հազար կմ, իսկ լայնությունը՝ 8,5 հազար կմ, որը մոտավորապես չորս անգամ մեծ է, նախքան դա հայտնաբերվելը, ամենամեծը համարվող Էլլադա հարվածային խառնարանից, որը մինչ այդ հայտնաբերվել էր կրկին Մարսի վրա:

6.  Մարսի վրա հաճախ են լինում փոշու պտտահողմեր: Դրանք օդի ձագարանման շարժումներ են, որոնք առաջանում են մոլորակի մակերևույթի մոտ և մեծ քանակությամբ փոշի են վեր բարձրացնում։

7. Մարսը լի է սարսափով: Մոլորակն ունի երկու բնական արբանյակ՝ Ֆոբոսը և Դեյմոսը (հին հունարենից թագմանաբար՝ «վախ» և «սարսափ», կոչվում են Արեսի երկու որդիների անուններով, որոնք ուղեկցում էին նրան մարտի ժամանակ):

8. Մարսի մակերևույթը, համեմատած այլ մոլորակների մակերևույթներին, ամենանմանն է Երկրին, սակայն միջին ջերմաստիճանը կազմում է -50 °C:

9. Մարս անունը հռոմեական պատերազմի աստված Մարսի պատվին է, ով հունական դիցաբանությունում համապատասխանում է Արեսին, իսկ հայկականում՝ Հրատին։ Հայերեն «մարտ» («պայքար», «կռիվ» իմաստով) բառը կապվում է հենց Մարս մոլորակի, այսինքն՝ պատերազմի աստծո հետ։

10. Մարսի պատվին է անվանվել տարվա երրորդ ամիսը և շաբաթվա երեքշաբթի օրը (օրինակ, իսպաներեն՝ «martes», ֆրանսերեն «mardi», իտալերեն՝ «martedì», ռումիներեն՝ «marţi»)։

Մայրենի

Մայրենի

12.04.18

Անգիր սովորի՛ր Եղիշե Չարենցի «Ինչքան աշխարհը սիրես ու աշխարհով հիանաս» բանաստեղծությունը։

Ինչքան աշխարհը սիրես ու աշխարհով հիանաս
Այնքան աշխարհը անուշ ու ցանկալի կլինի.
Թե ուզում ես չսուզվել ճահճուտները անհունի —
Պիտի աշխարհը սիրես ու աշխարհով հիանաս:
Այնպե՜ս արա, որ կյանքում ո՜չ մի գանգատ չիմանաս,
Խմի՜ր թախիծը հոգու, որպես հրճվանք ու գինի.
Որքան աշխարհը սիրես ու աշխարհով հիանաս —
Այնքան աշխարհը անուշ ու ցանկալի կլինի…

Առաջադրանք՝

Նախադասության մեջ ընդգծված բառը փոխարինի՛ր տրվածներից մեկով:

Տառեր, հնչյուններ, գրեր, ձայն:

Հանկարծ ինչ-որ երգի ձայն լսվեց:

Ամեն ինչ լուռ էր, ոչ մի հնչյուն չէր լսվում:

Հայերեն տառերը Մեսրոպ Մաշտոցն է ստեղծել:

Անծանոթ գրեր են, չեմ կարողանում կարդալ:

 

Մաթեմ, Uncategorized

Մաթեմ

Վարժ 5.

  • 2400 ։ 3 = 800 դ.
  • 800 – 150 = 650 դ. (Արամ)
  • 800 + 250 = 550 դ. (Գարիկ)
  • 800 + 150 + 250 = 1200 (Հայկ)

 

20 + 20 + 20 = 60

20 + 5 + 5 = 30

12 + 12 + 12 + 5 = 41

5 + 20 x 12 = 245

            500 : 5 = 100 դ.

            100 : 4 = 25 դ. ( 1 գրիչ )

            500 – 100 = 400 դ.

            400 : 10 = 40

            40 : 2 = 20 դ. ( 1 մատիտ )

            ———————————————————————————————

Վարժ 2.

1ժ = 60ր = 3600վ

1/12      3600 : 12 = 300վ

1ր = 60վ

Վարժ 1

82 ¼

82 : 4 = 20 ( 2 մն. )

Խնդիր 1.

720, 360, 120, 30, …

720 : 2 = 360

360 : 3 120

120 : 4 = 30

30 : 5 = 6

6 : 6 = 1

 

Ք – 9000

Բ – 2

Ղ – 90

Ք : Բ – Ղ = 9000 : 2 – 90 = 450 = ՅԿ

Խնդիր 3

38 x 38 – 444 : 2 – 500 x 268291 + 36 x 36 – 1000 x 2 – 592 : 999 + 646 =  646

 

 

Բնագիտություն, Uncategorized

Հետաքրքիր փաստեր Մերկուրիի մասին

f54761092cab82_54761092cabb9.jpg

1. Մերկուրին ամենափոքր մոլորակն է:
2. Մերկուրին արեգակին ամենամոտ մոլորակն է, սկայն ամենա տաքը չէ:
3. Մերկուրին արեգակի շուրջ շատ արագ, բայց իր առանցքի շուրջ՝ շատ դանդաղ:
4. Մերկուրին չունի բնական արբանյակ:
5. Մարդիկ Մերկուրիի մասին քիչ բան գիտեն:
6. Մերկուրիի հարևանն է Մարսը:
7. Մերկուրիի վրա մի օրը 170 ժամ է:
8. Անգլերեն Մերկուրիի անվանումը եկել է հռոմեացիներից, ովքեր անվանում էին այս մոլորակը հռոմեական աստված Մերկուրիի անունով։
9. Մերկուրին շատ նման է լուսնին:
10. Մերկուրիին ուրիշ ձև անվանում են Փայլածու:

Հայրենագիտություն

Արամազդ

Արամազդին մեծարել են Արի, Իմաստուն, Մեծն, Հզոր և Ամենազոր տիտղոսներով: Արամազդի պաշտամունքը Հայաստան է թափանցել Իրանից՝ հավանաբար մ. թ. ա. VI–V դարերում: Նրան նվիրված տաճարներ են կառուցվել Բարձր Հայքի Դարանաղյաց գավառի Անի ամրոցում, Վասպուրականի Անձևացյաց գավառի Պաղատ լեռան վրա՝ «Տունն Արամազդա և Աստղկան» անունով: Նրան նվիրված տոնը կատարել են Ամանորին՝ Նավասարդին (օգոստոս). այդ օրը տեղի էին ունենում նավասարդյան խաղեր ու մրցումներ: Արամազդին զոհաբերել են սպիտակ կենդանիներ (ցուլ, նոխազ, ձի, ջորի): Արամազդի անունով է կոչվել հայկական հեթանոսական տոմարի (Բուն Հայկյան թվական) ամիսների 15-րդ օրը: 
Հայաստանում հելլենիզմի տարածման շրջանում (մ. թ. ա. III – մ. թ. I դարեր) Արամազդին փոխարինել է հունական Դիոս-Զևսը: Հայաստանում քրիստոնեությունը պետական կրոն հռչակվելուց հետո Արամազդի մեհյաններն ու արձաններն ավերել են:
Հայոց դիցարանի աստվածներն Արամազդի զավակներն են:
Արամազդը համապատասխանում է պարսկական Ահուրամազդային, հունական Զևսին, հնդկական Ինդրային, հռոմեական Յուպիտերին: 
Մայրենի, Uncategorized

Մայրենի

10.04.18

Պատմել սովորի՛ր Ղ․ Աղայանի «Ծույլ տղա» պատմվածքը։

Կետերի փոխարեն գրի՛ր գրիչ, բույն, ծով  բառերի փոփոխված ձևերը։

Իր բույնը հյուսել էր մեր այգու ամենաբարձր ծառի վրա:
Չմոտենաս իմ բնին, ձագուկներս հանկարծ կվախենան:
Ճուտը գլուխը բնից դուրս էր հանել ու սպասում էր մորը:
Այդ թռչունին իր ձագերով բույն կբերեմ, որ իմ այգում ապրի:
Ձագուկները կծկվել էին բնում ու վախեցած նայում էին:
Գիշերվա փոթորկից հետո ծովը հանգստանում էր:
Մեքենան մոտենում էր ծովին, արդեն լսվում էր նրա շառաչը:
Որոշեց ծովից հեռու ապրել, որ մոռանա այդ դեպքը:
Փոթորկուն ծովով  հիանում եմ, բայց և վախենում եմ լեռնացող ալիքներից:
Ամբողջ օրը լողում էր ծովում ու վերադառնալու մասին չէր մտածում:
Իմ գրիչ լավ չի գրում:
Ձեռքը գցեց ընկերոջ գրիչին ու ծոցատետրում ինչ-որ բան նշեց:
Ամբողջ թանաքը գրիչից դուրս էր հոսել, ու պայուսակը տեղ-տեղ սևացել էր:
Այդպիսի բաները սովորական գրիչով չեն գրում:

 

2. Տրված բառերը վանկերի բաժանի´ր (փակագծում տրված է դրանց քանակը):

Ա-րա-հետ (3), կա-ծան (2), հե-րոս (2), բե-րա-նա-բաց (4),

ար-կա-ծա-յին (4), ար-դա-րա-դատ (4), կար-գա-պահ (3), հեր-թա-կան (3),

մա-տա-կա-րա-րել (5), ա-զա-տա-սեր (4):

Մայրենի, Uncategorized

Մի չար աղջկա մասին

      Լինում է մի չար աղջիկ։ Այդ աղջիկը ուղղակի անսահման չարաճճի էր։ Երբ աղջկան ուսուցիչը նկատողություն է անում, նա ուշադրություն չի դարձնում։ Ժամանակ անց այդ աղջիկը սկսում է ուրիշներին նկատողություն անել։ Ուսուցիչը դժվարանում է աղջկան կառավարել։ Այդ աղջիկը չափազանց վատ է պահում իրեն դասի ժամանակ։ Ուսուցիչը զայրանում էր և նրան դասարանից դուրս էր հանում։ Աշակերտուհին անընդհատ բողոքում էր մյուս աշակերտներից՝ ասելով որ նրանք խանգարում են իրեն կենտրոնանալ դասի ժամանակ։

Իր աչքի գերանը չի տեսնում, ուրիշի աչքի շյուղն է տեսնում:

Մայրենի, Uncategorized

Մայրենի

06.04.18

Պատմել սովորի՛ր Ղ․ Աղայանի  «Ծառերի գանգատը» պատմվածքը։

Առաջադրանքներ՝

1.Բառակապակցությունների իմաստներն արտահայտի՛ր մեկական  բառով:

Օրինակ՝

սրտի ձև ունեցող – սրտաձև:

Մայրիկի  քույրը — մորաքույր, դարպասը պահող — դարպասապահ, ժամանակը ցույց տվող սարք — ժամացույց, ջրի աման — ջրաման, գաղտնիք պահող — գաղնապահ , նավ վարող — նավավար,

 ծաղկի թերթիկ — ծաղկաթերթ, արագ վազող — արագավազ,

 պոչ չունեցող — պաչատ, անուշ համ ունեցող – անուշահամ,

քարով շինված — քարաշեն, կին բժիշկ — բժշկուհի, բալի ծառ — բալենի, բարի սիրտ ունեցող — բարեսիրտ, խիղճ չունեցող — անխիղճ,

բարձր ձայնով — բարձրաձայն, միշտ ժպտուն — ժպտերես, 

կապույտ աչքերով — կապուտաչյա, արքայի որդի — արքայազն,

հույների երկիր — Հունաստան,  ծաղիկներով զարդարված — ծաղկազարդ, քաղաքում ապրող — քաղաքացի,  ավետիս (բարի լուր) բերող — ավետաբեր, արագ ընթացող — արագընթաց, վեպ գրող — վիպագիր, բառարան գրող — բառարանագիր, արտասահմանում ապրող մարդ — արտերկրացի։

 

2.Գրի՛ր բառամիջում է ունեցող 5 բառ։ Այդ բառերով կազմի՛ր նախադասություններ։

Օրինակ՝ անէանալ-ոչնչանալ, անհետանալ։

Քույրիկիս հետ  լայնէկրան ֆիլմ դիտեցինք:

Փորձեցինք գտնել ամենաէժան հյուրանոցը:

Գետի վրա կառուցվեց հիդրոէլեկտրակայան:

Հարցը անէական նշանակություն ուներ:

Մեղուները ծաղիկների առէջքից նակտար են հավաքում: